211652_close_icon
views-count3468 դիտում article-date 13:23 15-09-2017

ԱՄՆ-ի նախագահը նոյեմբերին կայցելի ասիական մի շարք երկրներ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա նոյեմբերին աշխատանքային այցելություն կկատարի Ճապոնիա, Հարավային Կորեա և Չինաստան։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Թրամփը նշել է, որ հնարավորության դեպքում բաց չի թողնի նաև Վիետնամ այցելելը, որտեղ նոյեմբերի 10-ին և 11-ին տեղի է ունենալու Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովը։ ԱՄՆ-ի նախագահը ցանկություն է հայտնել նաև այցելել Ֆիլիպիններ։

Նմանատիպ նյութեր