211652_close_icon
views-count10306 դիտում article-date 09:32 15-09-2017

Հայտնի ու սիրված դերասանուհի Մարջան Ավետիսյանը ոգևորում է հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ինչպես խոստացել էին «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի կազմակերպիչներն ու ծրագրի ղեկավար «Ջեյ-Քեյ-Էյ Արմենիա» շոտոկան կարատեի ֆեդերացիայի /JKA Armenia/ նախագահ Սևակ Հակոբյանը, հայտնի հյուրերի հետ հանդիպումներն արդեն սկսված են։ Հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիների առաջին հյուրը սիրված դերասանուհի Մարջան Ավետիսյանն էր, ով մասնակիցների հետ հաճելի և մտերմիկ զրույց ունենալուց բացի, անմիջական մասնակցություն ունեցավ նաև նրանց պարապմունքներին։ Անակնկալ հանդիպումների շարքն, անշուշտ, շարունակական կլինի, ինչը ծրագրի մասնակիցների համար անչափ ոգևորիչ հանգամանք է։ [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/12/1077132/]Հիշեցնենք[/url], որ «[url=https://web.facebook.com/Active-life-for-disabled-people-542761212541654/?hc_ref=ARSNViKNEHO7GjfDsYZDAeeh8dfPkmPTqS0avulAgaCjOC_UHDU39lJ834RnUJPXIxY&pnref=story]Կենդոյի ազգային ասոցիացիա[/url]» ՀԿ-ի /JKA Armenia/ մտահղացմամբ և ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սեպտեմբերի 11-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանում իրականացվում է «Սպորտը յուրաքանչյուրի համար» հագեցած և յուրօրինակ ծրագիրը, որը նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող 15-18 տարեկան անձանց համար։ Ծրագրի ընթացքում պատանիները ծանոթանում են արևելյան մարտարվեստների հիմունքներին, տիրապետում ինքնապաշտպանական հնարքների, մասնակցում հոգեբանի կողմից անցկացվող հատուկ սեմինար-թրեյնինգներին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր