211652_close_icon
views-count14844 դիտում article-date 23:14 14-09-2017

Նպատակը մարդուն առաջ մղող ամենամեծ ուժն է. Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը «Հայ զինվոր» թերթին

[u]ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ բացառիկ հարցազրույցը «Հայ զինվոր» թերթին. [/u] [b]-Հարցազրույցն սկսելուց առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ ժամանակ գտաք հանդիպելու մեզ հետ և պատասխանելու առաջնագիծը պաշտպանող մեր զինվորների հարցերին: Մեծ ժամանակահատված է բաժանում երիտասարդ սերնդին հայ ֆուտբոլի աստեղային տարիներից, բայց, պարզվում է, նրանք ճանաչում ու սիրում են հայ ֆուտբոլի փառքը մարմնավորող լեգենդար մարզիկներին, նույնիսկ այնպիսի մանրամասներ են հիշում, ինչպես, ասենք, Համլետ Մխիթարյանի՝ մեկ խաղի ընթացքում Մոսկվայի «Դինամոյի» դարպասին խփած չորս գոլերը: Ու ցանկանում են իմանալ՝ արդյոք Ձեր հա՞յրն է ներշնչել Ձեզ ֆուտբոլիստ դառնալու երազանքը: Ի՞նչ մասնագիտական խորհուրդներ է նա տվել Ձեզ, և, առհասարակ, ի՞նչ հիշողություններ ունեք Համլետ Մխիթարյանից: [/b] – Ես, այսպես ասած, ֆուտբոլային ընտանիքում եմ ծնվել, և առանձնակի ներշնչանք պետք չէր, որ ես սիրեի ֆուտբոլն ու ցանկանայի ֆուտբոլիստ դառնալ: Ամեն ինչ եղավ ինքնաբերաբար: Յոթ տարեկան էի, երբ հայրս մահացավ, նրա հետ կապված իմ հիշողությունները ամփոփված են մանկության յոթ տարիների ժամանակահատվածում ու որքան թանկ են ու սիրելի, նույնքան առօրեական են: Հայրս, ցավոք, չհասցրեց մասնագիտական խորհուրդներ տալ ինձ, բայց իմ հոգում մնացել է այն մանկական հրճվանքը, որի պատճառը հորս գովասանքներն էին՝ ֆուտբոլի ասպարեզում իմ առաջին փոքրիկ հաջողությունների կապակցությամբ: -[b]Դուք միակ հայն եք, որ նման բարձունքների է հասել՝ որպես ֆուտբոլիստ, Հատկապես ի՞նչն է Ձեզ մղել առաջ՝ տաղա՞նդը, աշխատասիրությո՞ւնը…գուցե նշանակալի լինելու ցանկությո՞ւնը: [/b] -Ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ էլ տաղանդավոր են, պարզապես ոչ բոլորն են հասկացել, թե ինչ շնորհ է իրենց տրված ի վերուստ, և ինչ մասնագիտություն պիտի ընտրեն, որ հաջողություն ունենան: Բայց միայն տաղանդին ապավինելով՝ չես կարող լուրջ բարձունքների հասնել, շատ մեծ է աշխատասիրության նշանակությունը: Պետք է համառել, պետք է ապավինել սեփական կամքին, չնահանջել… Ու ամենաանհավանական երազանքները իրականություն կդառնան: Չի կարելի հուսահատվել ձախողումներից, չի կարելի ընկրկել դժվարությունների առաջ: Չի կարելի մնալ կեսճանապարհին: [b] -Երբեմն մարդու կյանքում այնպիսի շրջադարձներ են լինում, այնպիսի անկումներ, որ հոգու շատ մեծ ուժ է պետք՝ կեսճանապարհին չմնալու համար:[/b] -Անկեղծ ասած՝ անհաջողություններին ու պարտություններին այդքան մեծ դրամատիզմ վերագրելը անհասկանալի է ինձ: Իրականությունն այն է, որ հաղթանակները ծնվում են պարտությունից, իսկ ձախողումը նոր նվաճումների սկիզբ է: Պարզապես, պետք է արագ եզրահանգումներ անել, հասկանալ սեփական սխալները, յուրացնել դասերը ու շարժվել առաջ, առանց հետ նայելու: Դրանք մարդուն առաջ մղելու շատ մեծ ուժ ունեն: Ես չեմ քննում, թե ինչպիսի ճանապարհ է ինձ համար կանխորոշված ի վերուստ, փոխարենը ես գիտեմ, թե ինչ եմ ուզում ինքս: Եվ վստահ եմ, որ ոչ մի ջանք ապարդյուն չի անցնում: [b]-Աշխարհի որ երկրում էլ ապրեք, Ձեզ կընդունեն գրկաբաց, կհարգեն, կմեծարեն, կշրջապատեն սիրով: Մինչդեռ սովորական մարդիկ հայրենիքից հեռանալով՝ հետին կարգավիճակ են ունենում օտար երկրում: Ու, բնական է, որ նրանց հայացքն ուղղված է հայրենիքին: Հայրենիքը նրանց միակ հենման կետն է: Իսկ ի՞նչ կշիռ ունի հայրենիքը համաշխարհային ճանաչում ունեցող հայի համար:[/b] -Ոչ թե երկիրն ու մարդիկ են որոշում քո կարգավիճակը հասարակության մեջ, այլ հենց դու՝ ինքդ: Կարող ես հետին կարգավիճակ ունենալ նաև սեփական երկրում, եթե չես պայքարում, չես տքնում, չես ստեղծում, չես փորձում նվաճել քո տեղը: Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ. հայերը շնորհալի ու աշխատասեր ժողովուրդ են և որ երկրում էլ ապրեն, հարգվում են: Բացի այդ, աշխարհը լի է հռչակավոր հայերով, որոնք փառք են բերում և՛ հայրենիքին, և՛ այն երկրին, որտեղ արարում են: Ինչ վերաբերում է հայրենիքի կարևորությանը, այն պայմանավորված չէ մարդու բարեկեցությամբ, հռչակով կամ մասնագիտական հաջողություններով: Հայրենիքը անփոխարինելի արժեք է ու բոլորիս հենման կետն է: Մանրամասներն՝[url=http://www.hayzinvor.am/49427.html] այստեղ[/url] [b]ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ Գայանե Պողոսյանի[/b]

Նմանատիպ նյութեր