211652_close_icon
views-count5464 դիտում article-date 20:17 14-09-2017

«Լիվերպուլի» երկրպագուները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ Կլոպի

«Լիվերպուլի» մի խումբ երկրպագուներ պատրաստվում են արշավ սկսել ընդդեմ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի: Թվիթերում ստեղծվել է KloppOUT միրոբլոգը: Օգտատերը հայտարարել է, որ արդեն պաստառ է ստեղծել, որն ամրացնելու են ինքնաթիռին և խաղերից մեկի ժամանակ բաց են թողնելու մարզադաշտի վրայով: Ակցիայի կազմակերպիչները մտադիր են համախոհներով գումար հավաքել՝ «Բերնլիի» հետ կայանալիք տնային հանդիպման համար: Միջոցներն անրաժեշտ են ինքնաթիռ վարձակալելու և օդաչուին վճարելու համար: «Յուրգեն Կլոպը ֆուտբոլային հանճար է: Չգիտի, թե ինչպես պաշտպանվել: Հաղթանակների տոկոսն ավելի ցածր է, քան՝ Դևիդ Մոյեսինը: Ոչ մի տիտղոս: Շնորհակալություն հիշողությունների համար,սակայն ժամանակն է հեռանալ: Կլոպ՝ հեռացիր», գրված է պաստառի վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր