211652_close_icon
views-count4150 դիտում article-date 22:32 14-09-2017

Եգիպտոսի բանակը 3 ահաբեկիչ է ոչնչացրել

Եգիպտոսի Զինված ուժերը հայտարարություն է տարածել, որ երկրի բանակը հատուկ գործողությունների ընթացքում 3 ահաբեկիչ է ոչնչացրել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` նրանք պատրաստվել են Սինայի թերակղզու հյուսիսում Զինված ուժերի վրա հարձակում իրականացնել: Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է մահապարտի գոտիներ, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, կապի սարքավորումներ, խոշոր գումարներ:

Նմանատիպ նյութեր