211652_close_icon
views-count4338 դիտում article-date 16:12 14-09-2017

Դեյր Ազ-Զորի համար կատաղի մարտերը շարունակվում են. Սիրիական բանակը կարևոր դիրքեր է գրավել

Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է Դեյր Ազ-Զոր քաղաքի համար տարվող մարտերում վերահսկողության տակ վերցնել ռազմական կարևոր նշանակության մի քանի կետեր Քարրում լեռնաշղթայի վրա, որը գտնվում է ավիաբազայից քիչ հեռու, հաղորդում է Ria Novosti-ն։ Նախօրեին ստորաբաժանումներն ավարտել են Քարրումից արևմուտք ընկած Սարդա բարձրավանդակի «մաքրումը» ահաբեկիչներից և իրենց վերահսկողության տակ առել նավթային հանքերն ու գազամշակման գործարանը։ Նշենք, որ ԻՊ ահաբեկիչների կողմից ավելի քան 3 տարվա շրջափակման մեջ գտնվող Դեյր Ազ-Զորի համար մարտերը մղվում են սեպտեմբերի 5-ից։ Մինչ այդ, քաաղքի բնակչությանը հոմանիտար օգնություն էր հասցվում միայն օդային ճանապարհով։

Նմանատիպ նյութեր