211652_close_icon
views-count42289 դիտում article-date 17:30 14-09-2017

Թույլ չենք տա նրանց ազատություն ստանալ Հայաստանում. Գենադի Զյուգանով

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը «Մոսկվա-Բաքու» առանցք համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Կովկասում խաղաղությունն անհնար է առանց Մոսկվայի հետ սերտ գործակցության: Այս մասին հայտնում է haqqin.az-ը: Նրա խոսքով, Արցախի հակամարտության լուծումը պետք է փնտրել բանակցությունների սեղանին, համբերություն և բարի կամք ցուցաբերել: Զյուգանովն անդրադարձել է Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ցանկությանը: «Ռուսաստանից ազդեցության գոտուց բոլոր դուրս եկողների մոտ վատ իրավիճակ է ստեղծվում: Ամերիկյան դուդուկի տակ պարող մարդիկ Ռուսաստանին չեն ծառայում: Հայաստանի այդ ուժերին չի կարելի ազատություն տալ: Մենք դա թույլ չենք տա»,- ասել է Ռուսաստանի կոմունիստների առաջնորդը:

Նմանատիպ նյութեր