211652_close_icon
views-count41617 դիտում article-date 12:42 14-09-2017

Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի դիտահորը դարձել է պատուհաս՝ վարորդների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի պատասխանատուները հետամուտ լինեն, որպեսզի իրենց վարչական շրջաններում ճանապարհային անվտանգության համար ցանկացած խոչընդոտ կարճ ժամանակում վերացվի, մինչդեռ արդեն 1 ամսից ավելի է, Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում «մահամերձ վիճակում գտնվող» դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Հուսով ենք, որ Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուներն օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և կձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ՝ թերությունը կարճ ժամանակում շտկելու ուղղությամբ, հակառակ դեպքում վթարներն անխուսափելի են, մանավանդ գիշերային ժամերին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր