211652_close_icon
views-count10252 դիտում article-date 11:00 14-09-2017

Ալեքսանդր Լապշինը հեռացել է Ադրբեջանից

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել, այսօր առավոտյան մեկնել է Իսրայել։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ նա ինքնաթիռ է նստել իր մոր հետ։ Սեպտեմբերի 11-ին Ի. Ալիևը հրամանագիր էր ստորագրել Լապշինին ներում շնորհելու մասին։ Իսկ Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Լապշինը համաներումից մեկ օր առաջ փորձել էր ինքնասպան լինել ադրբեջանական բանտում։ Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգերը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել Արցախ այցելելու համար։ Նրան այս տարվա փետրվարի 7-ին ձերբակալել և Ադրբեջանին էին հանձնել Բելառուսի իրավապահները։

Նմանատիպ նյութեր