211652_close_icon
views-count5140 դիտում article-date 09:33 14-09-2017

Գորիսի արդեն նախկին քաղաքապետը ավագանու նիստից հետո նեղացած հեռացել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գորիսի արդեն նախկին քա­ղաքապետ Վաչագան Ադունցը նախօրեին ավագանու նիստը վարելուց անմիջապես հետո շատ արագ հավաքել է իրերը և առանց որևէ մեկի հետ շփվելու՝ հեռացել քաղաքապետարանի շենքից: Նիստի ժամանակ ավա­գանու 15 անդամներից 13-ը հաս­տատել է քաղաքապետի հրա­ժարականի դիմումը: Դեմ է արտահայտվել միայն երկու անդամ, ովքեր արդեն նախկին քաղաքա­պետ Վաչագան Ադունցի ազգա­կաններն են՝ քրոջ երեխաները: Ավագանիի կողմից քաղաքապե­տի հրաժարականի դիմումն ըն­դունելուց հետո այն ուղարկվել է մարզպետարան, և, թերևս, կա­ռավարության այսօրվա նիստում քաղաքապետի հրաժարականը կհաստատաի վարչապետը, որից հետո կնշանակվեն քաղաքապետի աքրտահերթ ընտրություններ: Գորիսի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ադունցը շատ նեղացած է հեռացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր