211652_close_icon
views-count25879 դիտում article-date 09:38 14-09-2017

Երևանում՝ «Վարդավառ»-ի այգու մոտ, 52-ամյա վարորդը մոպեդով բախվել է հաստաբուն ծառին, նրան տեղում առաջին օգնություն է ցուցաբերել ՊՊԾ ոստիկանը, իսկ հետո իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, մոպեդի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Կուստոյի փողոցում՝ «Վարդավառ»-ի այգու հարևանությամբ, 52-ամյա Հրաչ Թելումյանը իր վարած մոպեդով բախվել է մայթի եզրաքարերին, իսկ հետո հայտնվել գետնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թելումյանը մարմնական վնասվածքներով Ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարելիս է եղել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկան Ռաֆայել Ավետիսյանը, ով մինչ վիրավորին հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն է ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր