211652_close_icon
views-count4769 դիտում article-date 15:46 14-09-2017

Հրվ. Կորեան մտադիր է 8 մլն դոլարի օգնություն ցուցաբերել Հյս. Կորեային

Հարավային Կորեայի իշխանությունները դիտարկում են Հյուսիսային Կորեա 8 մլն դոլարի հումանիտար օգնություն ուղարկելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Ronhap գործակալությունը։ Նշվում է, ծրագրվում է միջոցները փոխանցել միջազգային կազմակերպությունների միջոցով։ «Մեր պետության դիրքորոշումը կայանում է նրանում, որպեսզի Հյուսիսային Կորեայի անպաշտպան հասարակությունը, անկախ քաղաքական պատկերացումներից, ստանա մարդասիրական օգնություն և այն շարունակական լինի»,-նշել է Հրվ. Կորեայի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։ Այս պահին որոշվում է օգնության փոխանցման մանրամասներն ու հստակ ժամկետը։

Նմանատիպ նյութեր