211652_close_icon
views-count10155 դիտում article-date 00:57 14-09-2017

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի վերադարձը, «Սիթիի» տրիումֆը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրի խաղային երկրորդ օրը կայացավ 8 հանդիպում: Չեմպիոնների գործող գավաթակիր «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց կիպրական ԱՊՈԵԼ-ին: Մադրիդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս որակազրկման պատճառով Իսպանիայի առաջնությունում դեռևս հանդիպում չի անցկացրել, այնպես որ, սա նրա վերադարձը կարելի է համարել, որը բավական հաջող ստացվեց: Մանչեսթերյան թիմերից երկրորդը՝ «Սիթին», նույնպես խոշոր հաշվով հաղթանակ տոնեց՝ Հոլանդիայում ջախջախելով «Ֆեյենորդին». 4:0: Այստեղ էլ դուբլի հեղինակ դարձավ Ջոն Սթոունզը: Ամենահետաքրքիր մրցավեճը, թերևս կայացավ Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»: Հարձակողական ոճ դավանող այս թիմերի հանդիպումն ավարտվեց անգլիական ակումբի հաղթանակով՝ 3:1: Դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը: Խաղը ստվերեց մրցավարական կոպիտ սխալը, երբ 2:1 հաշվի ժամանակ չհաշվեցին Օբամեյանգի մաքուր գոլը: Ինչ որ առումով անակնկալ տեղի ունեցավ Ուկրաինայում, որտեղ Դոնեցկի «Շախտյորը» 2:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»: «Լիվերպուլը» «Սևիլյայի» հետ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ 2:2: Չեմպիոնների լիգա, 1-ին տուր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջիին տուրի հանդիպումն անցկացրի E, F, G, H խմբերի թիմերը: Մադրիդի «Ռեալը» տանը 3:0 հաշվով պարտության մատնեց Կիպրոսի ԱՊՕԵԼ-ին: Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Հետադարձ հարվածքով աչքի ընկավ իսպանացի Սերխիո Ռամոսը: «Մանչեսթեր Սիթին» Հոլանդիայում շանս չտվեց «Ֆեյենորդին»՝ 4:0: Երկու անգամ գոլի հեղինակ դարձավ անգլիացի Ջոն Սթոունսը: Մրցակցի դարպասը գրավեցին նաև արգենտինացի Սերխիո Ագուերոն և բրազիլացի Գաբրիել Ժեզուսը: «Լիվերպուլը» տանը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը «Սևիլիայի» դեմ խաղում՝ 2:2: [b]Չեմպիոնների լիգա, 1-ին տուր [/b] [b]E խումբ [/b]«Լիվերպուլ» (Անգլիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 2:2 Ռոբերտո Ֆիրմինո, 21, Մոհամեդ Սալահ, 37 – Վիսամ Բեն-Եդեր, 5, Խոակին Կորեա, 72 «Մարիբոր» (Սլովենիա) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 1:1 Յասմին Մեշանովիչ, 85 - Ալեքսանդր Սամեդով, 59 [b]F խումբ [/b]«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0:4 Ջոն Սթոունս, 2, 63, Սերխիո Ագուերո, 10, Գաբրիել Ժեզուս, 25 «Շախտյոր» (Ուկրաինա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2:1 Թայսոն, 15, Ֆակունդո Ֆերեյրա, 58 - Արկադիուշ Միլիկ, 71 [b]G խումբ [/b]«Լայպցիգ» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:1 Էմիլ Ֆորսբերգ, 33 – Յուրի Տիլեմանս, 34 «Պորտու» (Պորտուգալիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 1:3 Դուշկո Տոշիչ, 21, ինքնագոլ - Անդերսոն Տալիսկա, 13, Ջենկ Թոսուն, 28, Ռայան Բաբել, 86 [b]H խումբ [/b]«Ռեալ» (Իսպանիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 3:0 Կրիշտիանու Ռոնալդու, 12, 51, 11մ, Սերխիո Ռամոս, 61 «Տոտենհեմ» (Անգլիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 3:1 Սոն Հին Մին, 4, Հարի Քեյն, 15, 60 - Անդրեյ Յարմոլենկո, 11
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր