33703 դիտում
22:32 13-09-2017
Արտակարգ դեպք Գյումրիում. 29-ամյա տղան փորձել է այրել տունը, իսկ հետո դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել հորը, վնասել մորն ու քրոջը
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ հատկանիշով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 12-ին՝ կեսգիշերին մոտ, Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի բնակիչ, 55-ամյա Նազելի Ադամյանը ահազանգել է Ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ 29-ամյա որդին՝ Նարեկ Ադամյանը, տանը, գտնվելով հոգեպես անհավասարակշռված վիճակում, շինարարական լուծույթ /ռաստվորիտել/ է լցրել սենյակներում և սպառնում է տունը այրել:
Հայրը՝ 56-ամյա Սայաթ Ադամյանը, փորձել է կանխել այդ ամենը, սակայն Նարեկը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հոր մարմնի տարբեր մասերին, այնուհետև վնասել է մոր ձեռքը, իսկ երբ այդ ամենին փորձել է միջամտել քույրը՝ 22-ամյա Աննա Ադամյանը, նա սկսել է կծոտել քրոջը:
Գ. Շամշյանի տեսղեկություններով՝ վնասվածքներ է ստացել նաև Նարեկը, ով 2012 թվականից հաշվառված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում: Իսկ Ն. Ադամյանը աշխատում է Գյումրիի պոլիկլինիկաներից մեկում՝ որպես բժշկուհի:
Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը կարողացել է Ն. Ադամյանին տեղափոխել ստացիոնար բուժման:
Հայտնաբերվել է նաև հանցագործության առարկա հանդիսացող դանակը:
Ընտանիքի բոլոր անդամներին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15595 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35855 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց