211652_close_icon
views-count4674 դիտում article-date 23:00 13-09-2017

Եմենում խոլերայի դեպքերի թիվը ավելացել է` հասնելով 660 հազարի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Եմենում խոլերայի դեպքերի թիվը հասել է 660 հազարի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ԱՀԿ-ի տվյալների համաձայն`ապրիլի 27-ից մինչև սեպտեմբերի 12-ը Եմենում 658 հազար 678 մարդ խոլերայից վարակվել է, իսկ 2071-ը մահացել են: Մահացության մակարդակը ցածր է, ինչը ցույց է տալիս, որ շատ դեպքերում հիվանդներն անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում:

Նմանատիպ նյութեր