211652_close_icon
views-count3628 դիտում article-date 22:26 13-09-2017

ԱՄՆ-ում հայտնիները փոթորիկներից տուժածներին օգնելու համար ավելի քան 14 մլն դոլար են հավաքել

Ամերիկյան աստղերը հանգանակման հեռուստամարաթոն են անցկացրել «Հարվի» և «Իրմա» փոթորիկներից տուժածներին օգնելու նպատակով: Այդ մասին գրում է TACC-ը Ինչպես հայտնում է աղբյուրը` միջոցառումները հեռարձակել են ԱՄՆ-ի առաջատար հեռուստաալիքները ։ Կազմակերպիչների խոսքով ուղիղ 1 ժամ տևած միջոցառման ժամանակ հաջողվել է հավաքել ավելի քան 14,5 մլն դոլար: Հեռուստամարաթոնի ավարտից հետո որոշվել է միջոցների հանգանակումը չդադարեցնել, որի արդյունքում հավաքվել է բավականին մեծ գումար: Հեռուստամարաթոնին մասնակցել են Ջորջ Քլունին, Լեոնարդո դի Կապրիոն, Ջուլյա Ռոբերթսը, Թոմ Հենքսը, Նիկոլ Քիդմանը, Ջասթին Բիբերը, Բարբրա Սթրեյզանդը, Ալ Պաչինոն, Բեյոնսեն և այլ հատնիներ:

Նմանատիպ նյութեր