211652_close_icon
views-count5138 դիտում article-date 22:40 13-09-2017

Ֆլորիդայի ծերանոցներից մեկում «Իրմա» փոթորկի հետևանքով 5 տարեց է մահացել

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ծերանոցներից մեկում առնվազն 5 տարեց է մահացել այն բանից հետո, երբ հաստատությունը «Իրմա» փոթորկից հետո մնացել է առանց հսկողության: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` տեղական իշխանությունները հայտարարել են, որ դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել տարեցների մահվան կոնկրետ պատճառները: Ոստիկանության և հրշեջ ծառայության ներկայացուցիչները 7WSVN տեղական հեռուստաալիքին հայտնել է, որ հաստատությունից 120 հոգի տարհանվել է:

Նմանատիպ նյութեր