211652_close_icon
views-count9295 դիտում article-date 20:21 13-09-2017

Աշխարհի Գավաթ. Արոնյանը ծանր պայքարում դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խաղային երկրորդ օրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով չափազանց լարված ու բարդ պարտիայում կարողացավ հաղթել ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Դուբովին: Դուբովը երկար ժամանակ հաջողությամբ պաշտպանվում էր, սակայն ի վերջո տեղի տվեց Արոնյանի ճնշմանն ու 97-րդ քայլում հանձնվեց: Երկու պարտիաների արդյունքով հայ գրոսմայստերը հաղթեց 1,5-0,5 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս փուլում Արոնյանին ահեղ մրցակից է սպասվում՝ ի դեմս ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, որն իր հերթին մրցաշարից դուրս թողեց հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիին: Վաղը կկայանա քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղային օրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր