211652_close_icon
views-count11249 դիտում article-date 22:15 13-09-2017

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահում ս. թ. սեպտեմբերի 15-ից կբացվի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի հայազգի մեծ նկարչի ստեղծագործական ուղին` ըստ Ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի: Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի ցանկում:

Նմանատիպ նյութեր