211652_close_icon
views-count3564 դիտում article-date 19:49 13-09-2017

Ուկրաինան «բաժանվում է» ռուսաց լեզվից. Ռուսերենը՝ միայն մինչև 5-րդ դասարան

Ուկրաինայի Գերագույն Ռադան կրթության մասին օրենքում փոփոխություններ է մտցրել, որոնք զգալիորեն սահմանափակում են դպրոցում ազգային փոքրամասնությունների լեզվով դասավանդումը: Առաջին հերթին, այդ փոփոխությունները վերաբերում են ռուսաց լեզվին: Այսպես, մինչև 2018թ-ը դպրոցում ռուսաց լեզվով դասավանդում լինելու է միայն մինչև հինգերորդ դասարան, իսկ 2020թ-ից այն ամբողջությամբ բացառվելու է: Կրթության մասին օրենքում նոր փոփոխություններն արվում են բացառապես Ուկրաինայի երկու ազգային փոքրամասնությունների համար՝ Ղրիմի թաթարների և քարաիմների: Այդ որոշումը տարբեր կերպ է ընդունվել Ռուսաստանում և Ուկրաինայում: Ուկրաինայում նորարարությունների կողմնակիցները դրանց անհրաժեշտությունը բացատրում են նրանով, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ չհայտարարված պատերազմ է վարում, և վերջերս օրենսդրորեն ճանաչվել է որպես ագրեսոր երկիր: Ռուսաստանում Gazeta.ru առցանց պարբերականից հետևյալ մեջբերումը կարելի է համարել պետության վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների տիպիկ արձագանք. «Լեզվական սկզբունքով խտրականությունը կհանգեցնի համատարած անգրագիտության և հասարակությունում դիմակայության սրեցման»: Հիշեցնենք, որ հենց լեզվական հատկանիշով ճնշումը Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և Դոնբասի անջատողականներին աջակցության առիթներից մեկն էր, չնայած որ այդ գործողությունների սկզբին նման դեպքեր Ուկրաինայում չէին գրանցվում: Եվրոպայում նոր փոփոխությունների վերաբերյալ դժգոհություն են հայտնել Ռումինիան և Հունգարիան՝ համարելով, որ դրանք խախտում են Ուկրաինաում հունգարական և ռումինական փոքրամասնությունների իրավունքները: [url=https://jam-news.net/?p=58229&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր