211652_close_icon
views-count2590 դիտում article-date 16:21 13-09-2017

Սեպտեմբերի 4-8-ը Հարկադիր ծառայության «թեժ գիծը» ստացել է 450 հեռախոսազանգ

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի սեպտեմբերի 4-ից 8-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2558 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 450 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 8 բողոքի: 2017 թվականի սեպտեմբերի 4-ից 8-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1880 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր