1591 դիտում
14:00 13-09-2017
Արժույթի միջազգային հիմնադրամին են ներկայացվել հարկային եկամուտների բարելավման գործոնները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկելով հարկաբյուջետային կատարողականի արդյունքները՝ Վարդան Հարությունյանը վստահեցրել է, որ կոմիտեն ապահովելու է 1 տրիլիոն 135մլրդ դրամ բյուջեի հաստատված հարկային եկամուտները և ընդգծել է ՀՆԱ-ի աճի վրա կոմիտեի գործունեության ազդեցությունը, մասնավորապես՝ ստվերի վերհանման աշխատանքների արդյունքները. «ՀՆԱ-ի կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մանրածախ առևտրի թողարկումն անհամեմատ աճ է գրանցել՝ 6.4%, իսկ հարկերն ավելացել են 35%-ով, ինչն ակնհայտորեն ստվերի հայտնաբերման արդյունք է»:
Կոմիտեի նախագահը շեշտել է, որ հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունեցել ստուգումների՝ մոտ 48%-ով կրճատման և առաջին կիսամյակի ընթացքում 22 մլրդ դրամ գերավճարների վերադարձի պայմաններում:
Անդրադառնալով հարկային եկամուտների աճն ապահոված գործոններին՝ Վարդան Հարությունյանն առանձնացրել է համակարգում կառուցվածքային փոփոխությունների կատարումը և մոնիթորինգային կենտրոնի գործարկումը, որով ուղղահայաց հսկողության աշխատանքները ժամանակակից հիմքի վրա են դրվել. «Արձանագրված ցուցանիշները ապացուցում են, որ ստուգման լայնածավալ գործիքների փոխարեն նախապատվությունը տալով բիզնեսի հետ գործընկերության ճանապարհով բացատրական աշխատանքի կատարմանը՝ արդյունքում հնարավոր է ստուգումների կրճատման պայմաններում մուտքերի աճ գրանցել»:
Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին շնորհավորել է կոմիտեի նախագահին արձանագրված ձեռքբերումների համար և հաջողություն մաղթել նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն:
Նմանատիպ նյութեր
8991 դիտում
16:44 02-11-2016
«Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է Հայաստանում գազի սակագների վերանայման հիմնական նպատակները և գործոնները
Այս բաժնից
292 դիտում
16:07 25-04-2024
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ
226 դիտում
15:57 25-04-2024
ՊԵԿ-ի նախկին ղեկավար. Մեր երդվյալ հարևանների աջակցությունն էական է Հայաստանի իշխանությունների համար