211652_close_icon
views-count8194 դիտում article-date 14:39 13-09-2017

Սպասում ենք ՀՀ կառավարության՝ կրկնակի հարկման մասին նոր համաձայնագրի անհրաժեշտությունը հիմնավորելու փաստարկներին. Ռիչարդ Միլս

Այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն, անդրադառնալով Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի հնարավոր ստորագրմանը, ասաց, որ այդ հարցը Հայաստանի կառավարության կողմից բարձրացվել է: «Մենք նշել ենք, որ նման համաձայնագրի ստորագրումը կդիտարկվի, եթե իրապես անհրաժեշտություն առաջանա առևտուրը խթանելու համար նման համաձայնագիր ունենալ»,- ասաց նա: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև 1970-ական թվականներին ընդունված և այս պահին էլ գործող կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնագիրը լիովին բավարարում է հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների իրականացմանը: «Մենք սպասում ենք, թե Հայաստանի կառավարության կողմից ինչ փաստարկներ կներկայացվեն, որոնցով կհիմնավորվի նոր համաձայնագրի անհրաժեշտությունը»,- ասաց Ռիչարդ Միլսը:

Նմանատիպ նյութեր