211652_close_icon
views-count2644 դիտում article-date 14:13 13-09-2017

Փաստաբանների խուզարկությունն անթույլատրելի է. 184 փաստաբան գործադուլ են անում

Փաստաբանների ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ բողոքի գործադուլին միացել է 184 փաստաբան: Այսօր փաստաբանների մասնակցությամբ տեղի է ունենում հավաք-քննարկում, որին ներկայացել է նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով, սակայն, չի մասնակցում քննարկմանը: «Արդյոք կա՞ր նախադեպ, երբ որևէ փաստաբան դատարան է ներս տարել ինչ-որ արգելված իր, փորձել օժանդակել որևէ իրավախախտման կամ օժանդակել որևէ նախապատրաստվող հանցագործության: Նման դեպք չի եղել և նման միջոցներն ու մեթոդները բացարձակ հիմնավոր չեն և կամայական մոտեցման արդյունք են»,- հավաք-քննարկման սկզբում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը և հարց բարձրացրեց՝ «արդյոք կա՞ր անհրաժեշտություն Հայաստանում դատարան մտնող փաստաբաններին առհասարակ զննել»: Վարոսյանն ասաց, որ քննարկման ընթացքում նաև պետք է ելքեր առաջարկել և ոչ միայն քննադատել. «Գուցե վերապահումով ընդունենք, որ պետությունը անվտանգության խնդիր տեսնում, որը մենք չենք տեսնում»:

Նմանատիպ նյութեր