211652_close_icon
views-count4711 դիտում article-date 13:47 13-09-2017

Հայաստանից GSP+ համակարգով ԱՄՆ արտահանվող ապրանքները մաքսազերծվում են զրոյական մաքսատուրքով. Գարեգին Մելքոնյան

«Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ամբողջության մեջ կեսից ավելին` 59 տոկոսը, շնորհիվ GSP+-ի, մաքսազերծվում է զրոյական մաքսատուրքով: Ընդհանուր առմամբ այն ապրանքները, որոնք, ըստ էության, կարող էին օգտվել դրանցից, փաստացի օգտվում են գրեթե հարյուր տոկոսով։ Այսինքն՝ օգտագործելիության տոկոսը 97-98 է, որը շատ բարձր ցուցանիշ է»,- հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովում ասաց ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, անդրադառնալով GSP համակարգին, և տեղեկացրեց, որ Հայաստանից արտահանումների կեսից ավելին կատարվում է այս համակարգով: «Անշուշտ, համակարգը շատ կարևոր է մեր գործարարների համար, քանի որ այն նպաստում է ֆինանսական ռեսուրսների տնտեսմանը, տեղական ծագում ունեցող ապրանքների՝ ամերիկյան շուկայում համեմատաբար ավելի մատչելի գնով իրացնելուն»,- ասաց նա: Գարեգին Մելքոնյանը նշեց, որ 2016 թվականին և 2017-ի առաջին կիսամյակում ունենք ՄԱՆ-ի հետ առևտրաշրջանառության նկատելի աճ: Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ ամենից շատ ԱՄՆ արտահանվում է ալյումինե փայլաթիթեղ, վերամշակված սնունդ, ոսկերչական ապրանքներ:

Նմանատիպ նյութեր