211652_close_icon
views-count7903 դիտում article-date 13:08 13-09-2017

Թիվ մեկ առաջնահերթությունը է հայ-ամերիկյան գործարար և առևտրային կապերի խորացումն է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Այսօր հայ-ամերիկյան առևտրային պալատն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել են համաժողով, որի ընթացքում քննարկվել են արտահանման հնարավորությունները: «GSP ծրագիրը նպաստում է տնտեսական աճին՝ ապահովելով արտոնյալ ռեժիմով ապրանքների արտահանումը՝ 129 երկրներից դեպի ԱՄՆ: Հայաստանն այդ երկրների շարքում է և շուրջ 500-ից ավելի ապրանքներ կարող է այս ռեժիմով մուտք գործել ԱՄՆ առանց մաքսային վճարի»,- ասաց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ)-ի նախագահ Արա Հովսեփյանը, նշելով, որ համաժողովի նպատակն է բարձրացնել GSP ծրագրի վերաբերյալ իրազեկվածությունը: ՀՀ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարևորեց համաժողովի անցկացումը: «Որպես դեսպան ինձ համար թիվ մեկ գերակայությունը Հայաստանում եղել է հայ-ամերիկյան գործարար և առևտրային կապերի խորացումը»,- ասաց նա և նշեց, որ Էդ Գրիսերը կներկայացնի, թե ինչպես կարող է Հայաստանը մեծացնել արտահանումը դեպի ԱՄՆ: ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը նշեց, որ հայաստանյան գործարարներից շատ էին լսել, որ բավարար տեղեկացված չեն GSP ծրագրի մասին, ինչի համար ԱՄՆ առևտրի ներկայացուցիչներ են հրավիրել համաժողովին, որպեսզի իրազեկեն: Ըստ նրա` այս ծրագիրը կարևոր է Հայաստանի գործարար համայնքի համար և Հայաստան ԱՄՆ առևտրաշրջանառության համար: Նա նշեց, որ Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների 60 տոկոսը օգտվում են այդ ծրագրից: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ինչպես նաև՝ Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր