211652_close_icon
views-count2105 դիտում article-date 13:20 13-09-2017

ՀՀ ԱԻՆ նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի «Դիմակայունության բարձրացում կայուն զարգացման նպատակով» միջազգային համաժողովը

Ս.թ. հոկտեմբերի 11-13-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համատեղ Երևանում կանցկացվի «Դիմակայունության բարձրացում կայուն զարգացման նպատակով» խորագրով եռօրյա միջազգային համաժողով: Սա շարունակությունն է Մեքսիկայի Կանկուն քաղաքում 2017 թ. մեկնարկած ԱՌՆ միջազգային Գլոբալ Պլատֆորմի երկխոսության, որտեղ ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը ներկայացրեց Սենդայի և «Կայուն զարգացման նպատակների» կյանքի կոչման հետ կապված ընթացիկ աշխատանքները: Հաշվի առնելով տարածաշրջանում ԱՌՆ մարտահրավերները, ինչպես նաև հիմնվելով Սենդայի ու «Կայուն զագացման նպատակների» համընդհանուր սկզբունքների վրա՝ այս համաժողովը կոչված է լինելու լրացնել տարածաշրջանային երկխոսության բացը, ինչպես նաև նպաստել Եվրոպայի և ԱՊՀ երկրների միջև համագործակցությանը: Միջոցառմանը հրավիրված են 70-ից ավելի ազգային ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի աշխատանքային օրերին անցկացվող նստաշրջանների ընթացքում կլինեն բազմաթիվ քննարկումներ՝ նվիրված ԱՌն ազգային ռազմավարություններին, ԱՌՆ ոլորտում անդրսահմանային, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, դիմակայունության մշակույթի ձևավորմանը, կարողությունների զարգացմանը, ԱՌՆ ոլորտի նորարարություններին և Սենդայի ծրագրի իրականացման մոնիթորինգին: Համաժողովի վերջին օրը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել Աղետների ռիսկերի կառավարման թեմայով լսումներ:

Նմանատիպ նյութեր