211652_close_icon
views-count4108 դիտում article-date 12:44 13-09-2017

ԱՄՆ Պետդեպում Պորոշենկոյին խորհուրդ են տվել զբաղվել իր երկրի հրատապ գործերով, այլ ոչ Սաակաշվիլիի

ԱՄՆ-ի Պետքարտուղարության՝ Ուկրաինայի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլթերը խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հնարավորություն ընձեռել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին՝ դատարանի միջոցով լուծելու իր քաղաքացիության խնդիրը, իսկ իրեն՝ զբաղվելու պետության հրատապ հարցերով։ «Եթե Ուկրաինան ցանկանում է կառուցել իրավական պետություն, Միխեիլ Սաակաշվիլիին հարկավոր է հնարավորություն տալ դատարանում իր քաղաքացիությունը պաշտպանելու։ Պորոշենկոյին էլ խորհուրդ կտամ առավել քիչ դրամատիկ կերպով մոտենալ Սաակաշվիլիին և իր երկրի ղեկավարման, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով զբաղվել»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը։ Հարցազրույցը Մ. Սաակաշվիլին տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նմանատիպ նյութեր