211652_close_icon
views-count3947 դիտում article-date 11:26 13-09-2017

Իսրայելն աջակցում է անկախություն ձեռք բերելու հարցում քուրդ ժողովրդի քայլերին. Նեթանյահու

Իսրայելն աջակցում է պետականություն ձեռք բերելու հարցում քուրդ ժողովրդի օրինական ջանքերին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է Tass-ը։ Նեթանյահուի հայտարարությունը նախօրեին տարածել է Իսրայելի աշխատակազմը։ Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվելու է անկախության հանրաքվե։ Բաղդադն արդեն իսկ դեմ է արտահայտվել հանրաքվեի անցկացմանը՝ հայտարարելով, որ քրդական իշխանությունների այդ քայլն անօրինական է և հակասում է Իրաքի հիմնական օրենքին։

Նմանատիպ նյութեր