211652_close_icon
views-count4381 դիտում article-date 10:47 13-09-2017

ՀՀԿ պատգամավորների՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելու հարցը քննարկվելու է. «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցրել է, որ խմբակցության նիստի ժամանակ անդրադառնալու է ՀՀԿ պատգամավորների այն դիտավորյալ քայլին, որ մեկը քվեարկում է մյուսի փոխարեն։ «Ուրիշ բան չունե՞ն խոսելու... Ես դա մեր խմբակցության նիստի ժամանակ կքննարկեմ, արդեն այդ պատկերը պահանջել եմ, կանդրադառնամ խնդրին»,- նշել է Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան բարձրաձայնում էր այն մասին, որ ՀՀԿ-ականները քվեարկում են բացակա կուսակիցների փոխարեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր