211652_close_icon
views-count80631 դիտում article-date 08:37 13-09-2017

Երրորդ օրը ոստիկանները, փրկարարներն ու ջրասուզակը Գյումուշի ջրամբարում հայտնաբերեցին անհայտ կորած 27-ամյա աղջկա դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենացավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ջոկատի հրամատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրասուզակների ջոկատը` հրամանատար Արթուր Ճզմաչյանի գլխավորությամբ, Ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողները՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի, Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ վաղ առավոտյան Գյումուշի ջրամբարում հայտնաբերել են սեպտեմբերի 10-ից անհայտ կորած Սոլակ գյուղի բնակիչ, 27-ամյա Անժելա Մ.-ի ջրահեղձ եղած դին: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/10/1077005/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 10-ին Ոստիկանության Չարենցավանի և Հրազդանի բաժինների ծառայողներն Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներով, ջոկատի հրամատար Հայկ Ասատրյանի, Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի, Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ վաղ առավոտվանից որոնողական աշխատանքներ էին սկսել Սոլակ գյուղից մինչև Չարենցավանի վարչական տարածքում գտնվող Գյումուշի ջրամբար: Սեպտեմբերի 9-ին Ոստիկանության Հրազդանի բաժին էին դիմել Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Անժելա Մ.-ի հարազատները և հայտնել էին, որ վերջինս դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Հարազատները ոստիկաններին տեղեկացրել էին, որ աղջիկը, ով ուներ առողջական խնդիրներ, հաճախակի էր հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու: Հրազդանի ոստիկանները մոտ 7-8 կիլոմետր որոնողական աշխատանքներ էին կատարել, որոնց հետո միացել էին աղջկա հարազատները և արդեն Գյումուշի ջրամբարում` ափին, հայտնաբերել էին աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր