211652_close_icon
views-count31734 դիտում article-date 21:56 12-09-2017

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն սկսում է նոր ծրագիր. զորամասերին կհատկացվեն գեներատորներ և էներգախնայող լամպեր

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն, կարևորելով զորամիավորումներում էներգետիկ ենթակառուցվածքների և հնարավորությունների ստեղծումը և ընդլայնումը, սկսում է նոր ծրագիր, որի արդյունքում՝ զորամասերին կհատկացվեն գեներատորներ և էներգախնայող լամպեր, որոնց միջոցով զորամասերը կկարողանան իրականացնել տնտեսում և արտակարգ իրավիճակներում առավել արդյունավետ լուծել էլեկտրականության հետ կապված խնդիրները: Վերջիններիս մասին տեղեկություն ստացել ենք ՀԿ-ի իրականացրած՝ «Ազգ-Բանակ 2017» ծրագրի շրջանակում` Արցախի Հանրապետության մի շարք զորամասեր կատարած այցերի ընթացքում (տե՛ս http://artsakhpress.am/arm/news/71502/hanun-hay-zinvori-hk-n-aycelelel-e-arcakhi-zoramaser.html, http://khatutik.ru/naciya-armiya/ հղումներով, ինչպես նաև Banak.info, [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url], Hartak.am կայքերում): Դրամական փոխանցումներ կարող եք կատարել «Հանուն հայ զինվորի» ՌՀԿ-ի հաշվեհամարներին՝ «Արարատբանկ» ԲԲԸ – ՀՀ Դրամ (AMD) 31258470100 «Արարատբանկ» ԲԲԸ – ԱՄՆ Դոլլար (USD) 31258470101 «Արարատբանկ» ԲԲԸ – Եվրո (EUR) 31258470149 «Արարատբանկ» ԲԲԸ – Ռուբլի (RUR) 31258470158 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն պատասխանատվություն է կրում ստացված դրամական փոխանցումների նպատակային տնօրինման, ինչպես նաև՝ կատարված ծախսերի վերաբերյալ թափանցիկ ու հրապարակային հաշվետվությունների ապահովման համար և երաշխավորում Ձեր կատարած ներդրումների ապահովությունը: Հարցերի, առաջարկների և տեղեկատվության համար կարող եք զանգահարել +(374) 95-03-53-34 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլ․փոստին։ Հարգանքով՝ [b] «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ՝ Դավիթ Թորոսյան, «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի խորհուրդ[/b]

Նմանատիպ նյութեր