211652_close_icon
views-count9232 դիտում article-date 21:57 12-09-2017

Թուրքիայի հարավ-արևելքում ավելի քան 100 մարդ թունավորվել է քլորից

Թուրքիայի մարզային վարչությունը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում գտնվող Ակտաշ գյուղում քլորային թունավորումներից հետո ավելի քան 100 մարդ է հոսպիտալացվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` թունավորվածներից 17-ը մեծահասակներ են, 23-ը` երեխաներ: Թունավորման պատճառ է դարձել այն, որ 3 տեղացիներ ջրի ախտահանման համար քլոր են բերել, ինչից հետո գազը սկսել է տարածվել: Փրկարարները ստիպված են եղել տարհանել գյուղացիներին:

Նմանատիպ նյութեր