211652_close_icon
views-count3199 դիտում article-date 22:03 12-09-2017

Տեղի է ունեցել Եգիպտոսում ՀՀ դեսպանի և Եգիպտոսի Միջազգային համագործակցության և ներդրումների նախարարի հանդիպումը

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Միջազգային համագործակցության և ներդրումների նախարար Սահար Նասրի հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման հեռանկարները, որի համատեքստում առանձնահատուկ կարևորություն տրվեց հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսմանը։ Դեսպան Մելքոնյանը նախարար Նասրի ուշադրությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման ուղղությունները, ներդրումային և արտահանման հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր