211652_close_icon
views-count5636 դիտում article-date 19:12 12-09-2017

Պայքարելու եմ մինչև վերջ, որպեսզի հաղթանակը բերեմ Հայաստան և Արցախ. «Նոր ալիք» միջազգային մրցույթի մասնակից Էռնա Միր

Սոչիում ընթացող «Նոր ալիք» միջազգային մրցույթի Հայաստանը ներկայացնող մասնակից Էռնա Միրը (Միրզոյան) վաղը՝ սեպտեմբերի 13-ին եզրափակիչ փուլում ներկայանալու է «In love» վերնագրով երգով: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Էռնան նշել է, որ շատ բարձր տրամադրությամբ պատրաստվում է եզրափակիչ փուլին և ամեն ինչ անելու է հայ երկրպագուների հույսերը մինչև վերջ արդարացնելու համար: «Պայքարելու եմ մինչև վերջ և անելու եմ ամեն ինչ, որպեսզի հաղթանակը բերեմ Հայաստան և Արցախ: Ամեն ելույթիցս առաջ աղոթում եմ, որ ցանկությունս իրականացնեմ: Իմ աշխատանքը թիմային է, և ես ունեմ ուժեղ թիմակիցներ Լիրա Քոչարյանի գլխավորությամբ»,- ասել է Էռնան: Իսկ «Արցախի ձայներ» երաժշտական խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանն ասել է, որ խմբի սան Էռնան տրամադրված է, որպեսզի առաջին մրցանակային տեղը գրավի: «Ինչպես արդեն գիտեք Էռնան և Ուզբեկիստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն մրցույթին հավասար արդյունքներ են գրանցել, սակայն համոզված եմ, որ եզրափակչում մեր Էռնայի ելույթը կրկին անթերի կլինի և առաջին մրցանակով կվերադառնանք»,- նշել է Լ. Քոչարյանը: [url=http://artsakhpress.am/arm/news/72399/payqarelu--em--minchev--verj--orpeszi--haxtanaky--berem--hayastan--ev--arcakh--erna-mir.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր