211652_close_icon
views-count8958 դիտում article-date 19:26 12-09-2017

Չինաստանի և Կորեայի Հանրապետություններում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր

ՀՀ մշակույթի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և Հարավային Կորեայում ՀՀ դեսպանությունների աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 14-17-ը Չինաստանի ժողովրդական և Կորեայի Հանրապետություններում տեղի կունենա Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակում համերգներով հանդես կգան «Գողթ» էթնո ֆոլկ խումբը, քանոնահար Մերի Մուսինյանը: Կկայանա նորաձևության ցուցադրություն՝ «Տերյան» մշակութային կենտրոնի մասնակցությամբ: Այդ օրերի շրջանակում կբացվի նաև «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հավաքածուներից կազմված հայ լուսանկարիչների ցուցահանդես՝ «Արարատը հայի աչքերով» խորագրով:

Նմանատիպ նյութեր