211652_close_icon
views-count5786 դիտում article-date 15:44 12-09-2017

Ոսկի, արծաթ և բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունում. ՖՈՏՈՇԱՐՔ

Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում ընթացավ բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը, որին մասնակցեց 55 երկրի շուրջ 1200 մարզիկ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ մեր մարզիկները տարբեր հարգի երեք մեդալ նվաճեցին: Մինչև 20 տարեկանների պայքարում Դավիթ Մադոյանը (+90 կգ) դարձավ հաղթող (աջ ձեռք) և բրոնզե մեդալակիր (ձախ ձեռք): Մեծահասակների առաջնությունում Էմիլ Ամիրշադյանը (70 կգ) նվաճեց արծաթե մեդալ (աջ ձեռք): Հունգարիայի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացված էր 11 մարզիկով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր