211652_close_icon
views-count36569 դիտում article-date 15:37 12-09-2017

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. Ռադիոտան մոտ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 2 Opel-ների ու Volkswagen-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Չարենցի փողոցում՝ Ռադիոտան մոտ, BMW մակնիշի 05 MM 507 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Volkswagen մակնիշի 57 SV 557 համարանիշի, Opel Astra մակնիշի 34 TZ 195 համարանիշի ավտոմեքենաներին, վերջինն էլ բախվել է Opel Corsa մակնիշի 35 AR 182 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր