211652_close_icon
views-count4211 դիտում article-date 16:34 12-09-2017

Սիրիական բանակը սկսել է գրոհել Դեյր Ազ-Զորում ԻՊ-ի դիրքերը

Սիրիական բանակի ստրաբաժանումները գրոհներ են սկսել Դեյր էզ-Զոր քաղաքում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա, հաղորդում է Ria Novosti-ն։ Գրոհներն իրականացվում են օդակայանի կողմից։ Ստորաբաժանումներին աջակցում են ավիացիոն ու հրետանային ուժերը, որոնք ոչնչացնում են Խուվեջա շրջանում գտնվող ահաբեկիչների դիրքերը։ Ընթանում են երկկողմանի դաժան մարտեր, քանի որ ահաբեկիչներն էլ իրենց հերթին ակտիվ կրակ են բացում։ Բացի այդ, փորձեր են արվել մահապարտ-ահաբեկիչների վարած ավտոմեքենաներով գրոհներ ձեռնարկել կառավարական ուժերի դեմ։ Նշենք, որ քաղաքը և նրանից 2 կմ հեռավորության վրա գտնվող օդանավակայանը ավելի քան 3 տարի գտնվել են ահաբեկիչների ամբողջական շրջափակման մեջ։

Նմանատիպ նյութեր