211652_close_icon
views-count4079 դիտում article-date 12:44 12-09-2017

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհանվեն, երբ Ուկրաինայի արևելքում խաղաղություն հաստատվի. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Handelsblatt թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի արևելքում կրկին խաղաղություն հաստատվի։ Գաբրիելի խոսքով՝ նույնիսկ այդ դեպքում պատժամիջոցների չեղարկումը կիրականացվի ոչ թե միանգամից, այլ փուլ առ փուլ, ինչպես որ դրանք սահմանվել են։ Նա չի բացառել, որ Ուկրաինայի արևելքում խաղաղություն վերահաստատվելու Միացյալ Նահանգները նույնպես կցանկանա չեղարկել Մոսկվայի դեմ սահմանած պատժամիջոցները։

Նմանատիպ նյութեր