211652_close_icon
views-count5799 դիտում article-date 10:53 12-09-2017

ՀՅԴ-ն օրերն է հաշվում, թե երբ է վարչապետը հեռանալու. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Հին ընկերների» ու վարչապետի ջրերն ի սկզբանե մի առվով չհոսեցին, սակայն մեր տեղեկություններով, վերջին շրջանում դաշնակցականներն արդեն օրերն են հաշվում, թե երբ է Կարեն Կարապետյանը հեռանալու: Ի հեճուկս վերջիններիս, վարչապետը, կարծես, միտք չունի հեռանալու, և միայն այս մտքից ՀՅԴ-ն անդորրը կորցնում է: Նորություն չէ, որ կառավարության նիստերի ժամանակ հաճախ է դաշնակցական նախարարների և Կարեն Կարապետյանի միջև «պատ» ստեղծվում, սա ավելի է հունից հանում դաշնակցական վերնախավին: Վերջիններս հույս ունեն, որ 2018-ին ՀՀԿ-ն վարչապետի այլ թեկնածու կառաջարկի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր