211652_close_icon
views-count8822 դիտում article-date 11:00 12-09-2017

Բլոգեր Լապշինն ազատ է արձակվել. փաստաբան

Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը կալանքից ազատ է արձակվել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը և հավելել, որ դժվար թե այսօր նա վտարվի Ադրբեջանից։ «Դեռևս ոչ մի նոր բան։ Լապշինն ազատ է, սակայն դժվար թե այսօր արտաքսվի Ադրբեջանից»,-ասել է Չերնինը; Հարցին, թե կոնկրետ ինչ խոչընդոտներ կան Ադրբեջանից բլոգերի մեկնելու ճանապարհին, փաստաբանը պատասխանել է, որ այդ հարցով ոչինչ չի կարող ասել և ամեն ինչ պարզ կդառնա կեսօրից հետո։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել «առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության» Արցախ այցելելու համար։ Նախօրեին նրան ներում է շնորհել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը։

Նմանատիպ նյութեր