211652_close_icon
views-count3810 դիտում article-date 09:51 12-09-2017

Առաջին կիսամյակի ներդրումային ցուցանիշները, մեղմ ասած, տխուր են. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակում ներդրումային ցուցանիշները, մեղմ ասած, տխուր էին: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը բացասական մեծություն ունեին՝ -24.8 մլրդ դրամ, իսկ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 1,1 մլրդ դրամով և կազմել 17.3 մլրդ դրամ կամ մոտ 36 մլն դոլար: Այս թվերն ամենևին համահունչ չեն 2017 թվականի համար խոստացված ներդրումային բումի ոգուն, և, ինչպես կարելի էր սպասել՝ մամուլում և սոցցանցերում այս ցուցանիշները զարգացման և ներդրումների նախարարությունը ներդրումների մասին մի ծավալուն պարզաբանում հրապարակեց՝ ապացուցելով, որ վատ ցուցանիշներն իրականում վատը չեն: Այսպես, ըստ հիմնավորման՝ ներդրումների զուտ հոսքերի ցածր մակարդակը պայմանավորված է ներդրումների մարումներով: Ու քանի որ մարումները գլխավորապես տեղի են ունեցել ապրանքների և ծառայությունների դիմաց տրված կանխավճարների, վարկերի և պարտքային գործիքների գծով, ապա դա վկայում է այն մասին, որ օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները վճարունակության հետ կապված խնդիրներ չեն ունեցել և կարողացել են կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի շրջանակներում կատարել կանխավճարային փոխանցումներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր