211652_close_icon
views-count3212 դիտում article-date 11:52 12-09-2017

ՄԱԿ ԱԽ-ն խստացրեց Հյս.Կորեայի դեմ պատժամիջոցները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ, որոնք զգալիորեն կսահմանափակեն Փհենյանի կողմից հնարավոր արտահանումն ու ներմուծումը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ 2375 բանաձևը միաձայն ընդունվել է երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում կայացած նիստում տեղի ունեցած քվեարկության ժամանակ։ Համաձայն փաստաթղթի՝ սահմանափակվել է Հյուսիսային Կորեայի կողմից նավթամթերքների արտահանումը։ Բացի այդ, Փհենյանը չի կարողանա գնել գազի հեղուկ կոնդենսատ, ինչպես նաև վաճառել տեքստիլ ապրանքներ։ Բանաձևում նշվում է նաև, որ ՄԱԿ ԱԽ-ը պատրաստ է աջակցել վեցակողմ բանակցությունների վերականգնմանը և կողջունի երկխոսության միջոցով խաղաղ բանակցությունները, որոնք ուղղված կլինեն հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նշենք, որ բանաձևի հեղինակն է ԱՄՆ-ն։

Նմանատիպ նյութեր