211652_close_icon
views-count3977 դիտում article-date 11:26 12-09-2017

«Իրմա» փոթորկի ուժգնությունը թուլացել է՝ հասնելով «արևադարձային դեպրեսիա» կատեգորիայի. օդերևութաբաններ

Միացյալ Նահանգներին վրա հասած «Իրմա» փոթորկի ուժգնությունը նվազել է մինչև «արևադարձային դեպրեսիա» մակարդակի։ Այդ մասին, ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկայում «Իրմա»-ի ուժգնությունը կարող է թուլանալ մինչև նվազագույն աստիճանի։ Նշենք, որ փոթորիկը մեծ վնասներ է հասցրել նաև Կուբային՝ ավերածություններ գործելով և խլելով նաև մի քանի տասնյակ մարդու կյանք։

Նմանատիպ նյութեր