211652_close_icon
views-count53455 դիտում article-date 21:21 11-09-2017

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. 29-ամյա երիտասարդի հիմնած արտադրամասի աշխատանքը խոչընդոտող մի քանի հանգամանքներ այդպես էլ լուծում չեն ստանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանից մեծ թվով երիտասարդներ, պատճառաբանելով, որ այստեղ գործ չկա, թողնում հեռանում են արտերկիր, կան նաև այնպիսի տղաներ, ովքեր ամեն բան անում են, որ իրենց հող ու ջրում արարեն և յուրաքանչյուրը իր համար մի աշխատանք է գտնում կամ ստեղծում: Աշխատասեր և պրպտուն միտք ունեցող երիտասարդ է նաև Արարատի մարզի Դաշտավան համայնքի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը, ով 2010 թվականին հիմնել է բետոնե սալիկների արտադրամաս և այդ կերպ իր արդար քրտինքով վաստակում է սեփական եկամուտները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղանքը, որտեղ արտադրվում են բետոնե սալիկները, գտնվում է Դարակերտ և Դաշտավան գյուղերի բաժանարար գոտում և գնվել է բանկից վերցրած խոշոր վարկով: [color=#EF2929] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Արմանից տեղեկացանք հետևյալը: Խնդիրը կայանում է նրանում, որ արտադրամասը մի քանի պատճառներով այլևս գրեթե չի երևում ճանապարհից, իսկ բացի դրանից՝ հարևանությամբ կառուցված շինությունն էլ նոր խնդիրներ է ստեղծում երիտասարդ աշխատողի համար: Շինության մոտով հոսող գետի մաքրման ժամանակ ամբողջ տիղմը լցնում են հենց արտադրամասի մոտ, որը Արմանն է իր սեփական միջոցներով հեռացնում, ու բացի դա էլ հարևանությամբ գործող ավտոմեքենաների վերանորոգման կետի ամբողջ աղբը լցնում են հենց ճանապարհի այն հատվածում, որտեղից պետք է երևա արտադրամասը: Տիղմի հարցը լուծելու համար դիմել է Ջրային կոմիտե և մարզպետարան, որպեսզի այդ հատվածում իր միջոցներով խողովակաշար անցկացնի: Երկուսն էլ հավանություն է տվել, սակայն մարզպետարանը ասել է, որ այդ ամենի համար պետք է Դարակերտ և Դաշտավան գյուղերի գյուղապետերի գրավոր համաձայնությունը: Դաշտավանի գյուղապետը համաձայնություն է տվել, սակայն Դարակերտի գյուղապետը ինչ-ինչ պատճառներով մերժել է: Այդ խողովակաշարի առկայության դեպքում հնարավոր կլիներ զերծ մնալ թե՛ տիղմից և թե՛ գետի մոտ աճող բարձրահասակ եղեգներից: Ըստ Արմանի՝ գետի մյուս կողմում կառուցված շինությունն էլ, որտեղով հենց պետք է գետը մաքրվեր, ապօրինի է: Արմանը խնդրեց համապատասխան կառույցների արձագանքը իր առջև ծառացած խնդիրների շուրջ, քանի որ ինքը նպատակ ունի ընդլայնել արտադրությունը և աշխատատեղեր ստեղծել: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր