211652_close_icon
views-count29652 դիտում article-date 18:02 11-09-2017

Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ վերաօծվեց հայ-ադրբեջանական սահմանին կանգնած Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, հայ -ադրբեջանական սահմանի վրա գտնվող, 7-րդ դարում կառուցված Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ վերաօծման կարգ: Եկեղեցին մասնակի վերանորոգվել էր 1970-ական թվականներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանի և ռուսաստանաբնակ մի խումբ ոսկեպարցիների հովանավորությամբ և ջանքերով Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձյալ վերաբացեց իր դռները հավատացյալ ժողովրդի առջև: Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ օծվեցին եկեղեցու զանգը, դռները, սպասքը և Սուրբ սեղանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին տարածաշրջանի հոգևոր սպասավորներ, համայնքների վարչական ղեկավարներ, հյուրեր, սահմանապահ զինվորականներ, որոնց հենակետի անմիջական հարևանությամբ է գտնվում եկեղեցին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 242+
242+

Նմանատիպ նյութեր