211652_close_icon
views-count6966 դիտում article-date 15:09 11-09-2017

Զանգվածային ձերբակալություններ Սաուդյան Արաբիայում. ձերբակալվածների մեջ է արքայազն Աբդուլազիզ բին Ֆահդը

Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է ամենաազդեցիկ ու ընդդիմադիր շեյխերից մեկը՝ Սալման ալ-Ավդան, ով հերթական քննադատությամբ է հանդես եկել իշխանությունների հասցեին։ Ինչպես հաղորդում է Newsru.co.il-ը, վերջինս 1994-1999 թվականներին ազատազրկում էր անցկացրել երկրում բարեփոխումների կոչ հնչեցնելու համար։ Վերջին տվյալներով՝ սոցցանցերում նրա գրառումներում շեյխը հույս է հայտնել, որ Քաթարի ու 4 արաբական պետությունների միջև առկա տարաձայնությունները կհարթվեն։ Լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ շեյխի հետ ձերբակալվել են մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեջ է հանգուցյալ թագավոր Ֆահդի որդին՝ արքայազն Աբդուլ Ազիզ բին Ֆահդը։ Իրանական PressTV-ի պնդմամբ՝ այսկերպ սաուդյան ռեժիմը արքայազն Մուհամմեդ բին Սալմանին է պատրաստվում հանձնել իշխանությունը։

Նմանատիպ նյութեր