211652_close_icon
views-count6839 դիտում article-date 15:35 11-09-2017

Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտ է տվել Ֆրանսիայի դեսպանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեյի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Իր ունեցած այս նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով: Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Ֆրանսիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր