211652_close_icon
views-count3157 դիտում article-date 11:34 11-09-2017

ԱՄՆ-ի գլխավոր դատախազը ցանկանում է ստի դետեկտոր կիրառել ԱԱԽ աշխատակիցների նկատմամբ

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆֆ Շեսանսը ցանկանում է պարզել դեպի ԶԼՄ-ների գաղտնի տեղեկատվություն ուղղորդող Ազգային անվտանգության խորհրդի աղբյուրը, այդ իսկ պատճառով նա մտադիր է ստուգումներ անցկացնել ստի դետեկտորի միջոցով։ Այդ մասին հայտնել է Axios ինտերնետ-պորտալը։ Պորտալը, վկայակոչելով իր անանուն աղբյուրը, նշում է, որ Սեշանսը մեկ անգամ չէ, որ այդ մասին հայտնել է իր գործընկերներին։ Նա հայտարարել է, որ ԱԱԽ-ում շատ քչերն ունեն հասանելիություն գաղտնի տեղեկատվությանը։ Հիշեցնենք, որ այս տարվա ձմռանը լրատվամիջոցներն իմացել էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիայի և Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորբուլլի միջև տեղի ունեցած հեռախոսային զրույցների և այն մասին, թե ինչ թեմաներ էին շոշափվել։

Նմանատիպ նյութեր